Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 948 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2009 թվականի նոյեմբերի 10-12-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հայաս-տանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2010-2012 թվականների գործնական ծրագիրն ստո-րագրելու, ինչպես նաև Մոսկվայի երաժշտության միջազգային տանը կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդ կատարողների գալա-համերգին ներկա գտնվելու համար։
2. Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կա-տարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գոր-ծառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջո-ցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախա-րարության համար նախատեսված միջոցների, իսկ Ռուսաստանի Դաշնությունում կեցու-թյան ծախսերը` Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Պողոսյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործու-ղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։