Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 940 - Ա

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հան-րապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին 2009 թվականի նոյեմբերի 18-21-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ անվտանգ երթևեկության հարցերին նվիր-ված համաշխարհային նախարարական համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Սարգսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաս-տանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Հասարակական կարգի պահպա-նության ապահովում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրա-պետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներ-կայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։