13 Նոյեմբերի 2009, 937 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ա. Մամաջանյանի փոխարեն ընդգրկել Ա. Հարությունյանին, Մ. Հակոբյանի փոխարեն` Ա. Մարմարյանին, Զ. Բաղդասարյանի փոխարեն` Է. Մակարյանին, Լ. Հակոբյանի փոխարեն` Գ. Աբրահամյանին, Զ. Հարոյանի փոխարեն` Ն. Մելքոնյանին, Ք. Առաքելյանի փոխարեն` Ց. Ակոպյանին, Ռ. Գրիգորյանի փոխարեն` Հ. Վեզիրյանին և Վ. Պողոսյանի փոխարեն` Լ. Կոշեցյանին։
2. Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
1) «Ա. Մամաջանյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.
2) «Մ. Հակոբյան - ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Մարմարյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.
3) «Զ. Բաղդասարյան - ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Մակարյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.
4) «Լ. Հակոբյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Գ. Աբրահամյան - ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.
5) «Զ. Հարոյան -ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մելքոնյան - ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.
6) «Ք. Առաքելյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ց. Ակոպյան - ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերով.
7) «Ռ. Գրիգորյան - ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Հ. Վեզիրյան - ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով.
8) «Վ. Պողոսյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Լ. Կոշեցյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով։