20 Հուլիսի 2005, 554 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 734 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 734 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) «Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)»,
«Վ. Խաչիկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)», «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ», «ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ» և
«Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ» տողերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Գրիգորյան - «Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի ավագանու անդամ», «Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ», «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ», «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» և «Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ» տողերով,
բ) որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում ընդգրկել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մ. Հակոբյանին:
Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետը լրացնել «Մ. Հակոբյան - ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ» բառերով։