Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 936 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի`
1. Հաստատել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական իրավախախտումների և տրանսպորտային միջոցների հաշվառման ու վարորդական վկայականներ տալու ավտոմատացված տեղեկատվական-փնտրողական համակարգ և ցանց ստեղծելու միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի կատարումը։
Հավելված