Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2009, 886 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒՈՐԼԻՊԱՐՍՈՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` իր գործունեության ընթացքում «Ուորլիպարսոնս» ընկերությունն ապահովել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման նպատակով «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ։
3. Հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործում։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն։