16 Նոյեմբերի 2009, 957 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանին 2009 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` Մշակութային սեփականության պահպանման և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի 26-րդ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Հ. Պողոսյանի և Ն. Սարգսյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Պողոսյանի և Ն. Սարգսյանի՝ Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։