Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 951 - Ա

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2009 թվականի նոյեմբերի 23-27-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպվող սերմնարտադրության հարցերին նվիրված խորհրդակցությանը և գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Գալստյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ս. Գալստյանի` Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023