Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 945 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԻՍԱԲՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2009 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն)՝ Եվրոպական օլիմպիական կոմիտեների 38-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի՝ Լիսաբոն գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցների հաշվին։
3. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Գրիգորյանի՝ Լիսաբոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիսաբոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։