Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 944 - Ա

Ռ. ՊՖԻՐՏԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2009 թվականի հոկտեմբերի 28-30-ը Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ռ. Պֆիրտերի գլխավորած պատվիրակության (4 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշի և միջոցառումների անցկացման հետ կապված այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։