20 Հուլիսի 2005, 553 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ջրի ազգային խորհրդի կազմում Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կ. Աթոյանին:
Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: