13 Նոյեմբերի 2009, 943 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 16-17-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Կարապետյանին և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զ. Մալեկին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Իտալիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանին, Վ. Խուբլարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գ. Ալավերդյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Կիրակոսյանինը և Ն. Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Պետրոսյանինը և Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևան-Հռոմ, իսկ նոյեմբերի 17-ին՝ Հռոմ-Երևան երթուղիներով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված