Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 942 - Ա

Մ. ԹԱՐԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի բաժնի պետ Մ. Թարզյանին 2009 թվականի նոյեմբերի 23-27-ը գործուղել Մոսկվայի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների բույսերի կարանտինի հարցերով հերթական համաժողովին մասնակցելու համար։
2. Մ. Թարզյանի՝ Մոսկվայի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության բույսերի կարանտինի բաժնի պետ Մ. Թարզյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվայի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2024

2023