13 Նոյեմբերի 2009, 941 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ` ԼՅՈՒԲԼՅԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդում Սլովենիայի Հանրապետության նախագահության շրջանակներում կայանալիք «Վերականգնենք մեր ընդհանուր եվրոպական ժառանգությունը» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի` 2009 թվականի նոյեմբերի 5-7-ը Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի կողմից։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուբլյանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։