Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 939 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 53-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 53-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի 3-րդ սյունակում «2010 թ. մայիս», «2010 թ. ապրիլ» և «2009 թ. սեպտեմբեր» բառերը փոխարինել «2011 թ. մայիս» բառերով։