3 Նոյեմբերի 2009, 918 - Ա
Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2009 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից կազմակերպվելիք` վերականգնվող էներգետիկայի հարցերին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Լոս Անջելես գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոս Անջելես գործուղման արդյունքների մասին հաշվետություն։