Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2009, 917 - Ա

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2009 թվականի նոյեմբերի 2-6-ը գործուղել Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն)՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության N 1 հավելվածում ներկայացված հատուկ աշխատանքային խմբի 9-րդ և կոնվենցիայով նախատեսված երկարաժամկետ համագործակցության հատուկ աշխատանքային խմբի 7-րդ նստաշրջաններին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի՝ Բարսելոնա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Պապյանի՝ Բարսելոնա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։