Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2009, 913 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 909-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Գ. Գևորգյանի փոխարեն ընդգրկել Ա. Սարուխանյանին, Է. Խաչիկյանի փոխարեն` Մ. Մարկոսյանին, Ռ. Ավետիսյանի փոխարեն` Մ. Պողոսյանին և Ա. Մելիքյանի փոխարեն` Ա. Մկրտչյանին։
2. Այդ կապակցությամբ խորհրդի`
1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Գևորգյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հաշվիչ տեխնիկայի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Սարուխանյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի դոցենտ», «Է. Խաչիկյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս» բառերը` «Մ. Մարկոսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերական էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ» բառերով, իսկ «Ռ. Ավետիսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի երկաթբետոնե և քարե կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ» բառերը` «Մ. Պողոսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գծագրության, համակարգչային գրաֆիկայի և դիզայնի ամբիոնի վարիչ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Մելիքյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասպիրանտ» բառերով։