Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2009, 900 - Ա

Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի հոկտեմբերի 25-27-ը գործուղել Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու համար։
2. Մ. Թումասյանի և Ն. Առուստամյանի՝ Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Է. Նալբանդյանի` Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Է. Նալբանդյանի, Մ. Թումասյանի և Ն. Առուստամյանի` Լյուքսեմբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։