12 Հուլիսի 2005, 517 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 23-ի «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Մ. Նուրիի Հայաստանի Հանրապետություն այցի մասին» N 181-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետում «2005 թվականի ապրիլի 14-16-ը» բառերը փոխարինել «2005 թվականի ապրիլի 18-21-ը » բառերով։