Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2009, 899 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին
տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարի տեղակալ

Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտա-
քին կապերի վարչության պետ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
փոխնախագահ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի
նախագահ (համաձայնությամբ)

Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային
տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։