15 Հոկտեմբերի 2009, 870 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին (2009 թվականի հոկտեմբերի 18-20-ը), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին (2009 թվականի հոկտեմբերի 18-21-ը) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին (2009 թվականի հոկտեմբերի 18-20-ը) գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Եվրամիության համընդհանուր գործողություններ մարդկանց նկատմամբ իրականացվող թրաֆիկինգի դեմ» խորագրով Եվրոպական միության նախարարական համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Գևորգյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), Գ. Եգանյանի և Ս. Ամիրբեկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ա. Գևորգյանի` Բրյուսել գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը, իսկ ճանապարհածախսը` մասամբ հոգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը.
2) Գ. Եգանյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը հոգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը.
3) Ս. Ամիրբեկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը (մասամբ) և գիշերավարձը հոգում է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի, Գ. Եգանյանի և Ս. Ամիրբեկյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։