9 Հոկտեմբերի 2009, 860 - Ա
ՑՅՈՒՐԻԽ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև արձանագրությունների ստորագրման քննարկումները պատշաճ լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 10-11-ը Ցյուրիխ (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել լրագրողներ` համաձայն հավելվածի։
2. Լրագրողների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: