3 Նոյեմբերի 2009, 919 - Ա
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին 2009 թվականի նոյեմբերի 3-6-ը գործուղել Տալլին (Էստոնիայի Հանրապետություն)` Էստոնիայի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող «Մուտք եվրոպական միության ընդհանուր շուկա» թեմայով սեմինարին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ավետիսյանի՝ Տալլին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Թռչնագրիպին հակազդելու ծրագրի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Ավետիսյանի` Տալլին մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։