Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2009, 915 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ամերիկյան տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիuտին մաuնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 1-4-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաuտանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախuերը կատարել`
1) Ն. Երիցյանինը, Է. Բաբայանինը, Ա. Գալստյանինը, Վ. Արամյանինը, Գ. Խաչատրյանինը, Վ. Կիրակոսյանինը` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոuյանինը և Ա. Եգանյանինը` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախuերում գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաuտանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված