3 Նոյեմբերի 2009, 914 - Ա
ԱՍԻԱՅի ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲՅՈՒՐՈՅԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարական համաժողովի բյուրոյի 5-րդ նիստը 2009 թվականի դեկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` կազմակերպել նիստի անցկացումն ըստ ծրագրի և ապահովել միջոցառման իրականացումը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի (30 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 1632000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվության։