28 Հոկտեմբերի 2009, 898 - Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊՈՐՏ ՀԱԼԻԲ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2009 թվականի նոյեմբերի 6-10-ը գործուղել Պորտ Հալիբ (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն)՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմերի 21-րդ խորհրդակցության բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի՝ Պորտ Հալիբ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Հարությունյանի՝ Պորտ Հալիբ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պորտ Հալիբ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։