Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2009, 897 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում վթարային վիճակում գտնվող դպրոցների շենքերի վերականգնման, կամ քանդման, կամ վերանորոգման, կամ նոր շենքի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արարատի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Հայաստանի Հանրապետության Լոռու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզերում աշխատանքներ իրականացնելիս աշխատանքային խմբի կազմում ընդգրկել նաև համապատասխան մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին։