Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2009, 896 - Ա

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2009 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ։
2. Աշոտ Մարտիրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա։