26 Հոկտեմբերի 2009, 892 - Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաuտատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրաuենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատաuխան և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով`
1. Ստեղծել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաuտատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Խորհրդին`
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ծրագրի իրականացման մեխանիզմների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով ապահովել`
ա. ծրագրի առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման նպատակով խորհրդատվական ընկերության և ճանապարհային ծածկի միջազգային մասնագետի ընտրության մրցութային գործընթացները,
բ. ծրագրի առաջին փուլի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը,
գ. ծրագրի առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր կապալառուների նախաորակավորման իրականացման գործընթացը։
Հավելված