26 Հոկտեմբերի 2009, 890 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել պետական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը։
Հավելված