Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2009, 888 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆ ՀՈԶԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք-2009» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 4-8-ը Սան Հոզե (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ.Մարգարյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանինը, Հ. Կարապետյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Ն. Երիցյանինը, Ա. Գալստյանինը և Վ. Կիրակոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Բ. Փափազյանի և Զ. Ամատունու՝ Սան Հոզե գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված