Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2009, 885 - Ա

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանին 2009 թվականի նոյեմբերի 11-14-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` 1994 թվականի Կահիրեում կայացած` Բնակչության և զարգացման հարցերի միջազգային համաժողովի 15-ամյակին նվիրված բարձրաստիճան տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Պետրոսյանի՝ Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Պետրոսյանի՝ Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր