Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2009, 868 - Ա

Հ. ԹԱՇՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետն ու 151-ին հոդվածի 1-ին կետը՝
1. Հրաչյա Թաշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ մեկ տարի ժամկետով։
2. Սահմանել Հ. Թաշչյանի պաշտոնային դրույքաչափը՝ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։