14 Հոկտեմբերի 2009, 867 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում 2009 թվականի հոկտեմբերի 12-16-ը Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» խորագրով միջոցառման անցկացման հետ կապված ծախսերը` 707000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։