Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2009, 871 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2009 թվականի հոկտեմբերի 15-17-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ, ֆրանսիական և ֆրանսահայ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ Ֆրանսիայում անցկացվելիք Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկման համար։
2. Հ. Պողոսյանի և Պ. Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Կոմիտաս-140» ծրագրի ֆինանսավորումն ապահովող «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի (աղյուսակ N 25.6, տող` «Աջակցություն երաժշտարվեստին») միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Հ. Պողոսյանի և Պ. Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։