Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 785 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետությունում իրականացվող ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով`
1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ և հաuտատել խորհրդի կազմը, կանոնադրությունը և խորհրդի երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների ընդգրկման ընթացակարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի անհատական կազմը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաuտանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 734 որոշումը։
Հավելված