18 Սեպտեմբերի 2009, 790 - Ա
Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով`
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները խախտելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Սեդրակյանին հայտարարել նկատողություն։