18 Սեպտեմբերի 2009, 789 - Ա
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով`
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները խախտելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանին հայտարարել նկատողություն։