Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2009, 851 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 59-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 59-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի «Ներկա-յացման կամ ընդունման ժամկետը» սյունակում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։