Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2009, 814 - Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամու-ելյանին 2009 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Արա-բական Միացյալ Էմիրություններ` «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահ-պանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների կոմիտեի ոչ անդամ պետու-թյունների միջկառավարական չորրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
2. Ա. Սամուելյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվա-կանի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հա-
վելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի
05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի` Արաբական Միացյալ Էմիրու-թյուններ գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Սամուելյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու հետ կապված հար-ցերը։
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամու-ելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հան-րապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023