9 Հուլիսի 2005, 513 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 640-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 710-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «2005 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 640-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել «Անդրանիկ Իոսիֆյան - 100» տողով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «1-11» թվերը փոխարինել «1-12» թվերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ նոր` N 12 հավելվածով.
«Հավելված N 12
ՀՀ վարչապետի 2004 թ. նոյեմբերի 1-ի N 710 -Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐԱՆԻԿ ԻՈՍԻՖՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Է. Ղազարյան- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Յու. Շուքուրյան- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Ռ. Մարտիրոսյան- Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր
Գ. Դեմիրճյան- «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն
Զ. Բալայան- գրող, հրապարակախոս
Ն. Առաքելյան- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտակազմակերպական վարչության գիտական քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)»: