Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2009, 800 - Ա

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը`
1. Էրեբունի-Երևան օրը նշելու հետ կապված միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2009 թվականի հոկտեմբերի 11-ին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու համար`
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը միջոցառման անցկացման վայրերում.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցառման ընթացքում ապահովել դրա անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։