Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 784 - Ա

Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2009 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ։
2. Կավալենկո Շահգալդյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանի վրա։