Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2009, 781 - Ա

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-27-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՎԱՅՐԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2009 թվականի օգոստոսի 24-27-ը Հայաստանի Հանրապետության տարածքում «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրի շրջանակներում հայտարարված վայրի տեսչություն իրականացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների բազմազգ տեսչական խմբի (9 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` 1.323.000 դրամ, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության։