Վարչապետի որոշումներ

9 Հուլիսի 2005, 509 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ ԴՐԱՆՑ ՀՈՍՔԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԲԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից

ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատմանը դրանց հոսքերի հստակեցման

և տարբեր մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կրկնորդությունների բացառման նպատակով`

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ.Ճշմարիտյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Հովեյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ.Ցոլակյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ

Օ. Եսայանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանին մինչև 2005 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան պետական մարմինների կողմից «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն վարչական ռեգիստր վարելու իրավասության շրջանակներում վիճակագրական տեղեկություններ տրամադրող տնտեսվարող սուբյեկտներից (առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից) ստացվող տեղեկությունների (ցուցանիշների) մասին տեղեկատվություն` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանի հետ համատեղ մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը քննարկել հարկ վճարողներից պահանջվող ֆինանսական հաշվետվությունների կրճատման հնարավորությունը և դրանց փոխարեն հարկային հայտարարագրերում հարկային վերահսկողության համար անհրաժեշտ համապատասխան լրացումներ կատարելու նպատակահարմարության հարցը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանին մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը քննարկել հաշվետու թողարկողներից, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանցից և ինքնակարգավորվող կազմակերպություններից տեղեկությունների ստացման պահանջի կրկնությունների կրճատման հնարավորությունը և արդյունքների մասին մինչև 2005 թվականի օգոստոսի 15-ը տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ. Ցոլակյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանին և առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանին մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը ստեղծել աշխատանքային խումբ, քննարկել և ամփոփել սույն որոշմամբ տրված հանձնարարականների կատարման արդյունքները և դրանք մինչև 2005 թվականի սեպտեմբերի 5-ը ներկայացնել գործարարության աջակցության խորհրդի քննարկմանը:

Արխիվ

2024

2023