Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2009, 826 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2009 թվականի հոկտեմբերի 6-12-ը գործուղել Ռոդոս (Հունաստանի Հանրապետություն)` «Քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաշխարհային ֆորումին մասնակցելու համար։
2. Ա. Աշոտյանի` Ռոդոս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Աշոտյանի` Ռոդոս մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռոդոս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։