Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2005, 508 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի « Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 74-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726 որոշման 24-րդ կետին համապատասխան`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից իրենց վրա դրված պարտականությունները` ըստ նրանց միջև բաշխվող գործունեության հետևյալ բնագավառների`

Ա. Հակոբյան - միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցեր

Ս. Մարգարյան - ԱՊՀ անդամ պետությունների հայկական համայնքների հետ կապերի և տարածաշրջանային ինտեգրացման ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր

Ռ. Մարկոսյան - պետության և եկեղեցու փոխհարաբերություններին, կրոնական կազմակերպություններին, ազգային փոքրամասնություններին և ազգամիջյան հարաբերություններին վերաբերող հարցեր

Գ. Մարտիրոսյան - ջրային տնտեսության և ջրային ռեսուրսների օգտագործման հարցեր

2. Իրեն վերապահված բնագավառներում պարտականություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականը`

ա) պարտավոր է վերլուծել, ուսումնասիրել պետական կառավարման համապատասխան բնագավառում տիրող իրավիճակն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել զեկուցագիր, տեղեկանք կամ առաջարկություն.

բ) անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող է համապատասխան պետական կառավարման մարմնից պահանջել փաստաթղթեր, նյութեր և տեղեկատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, իր կողմից կատարված ուսումնասիրության կամ վերլուծության կապակցությամբ կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն խորհրդակցությունների հրավիրման վերաբերյալ.

դ) իր կարծիքն ստանալու համար ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է առաջարկություն.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` նրանց դիմումների, բողոքների կամ առաջարկությունների քննարկման համար, արդյունքների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին.

զ) կատարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարություններ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների միջև պարտականությունների բաշխման մասին» N 438-Ա որոշումը: