Վարչապետի որոշումներ

8 Հուլիսի 2005, 507 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից համապատասխան հաշվետվությունն ստանալուց հետո, այն ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ինչպես նաև շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների ղեկավարներին:

2. Շահագրգիռ պետական կառավարման մարմնի ղեկավարին` ամփոփել ստացված կարծիքները և 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ ուղարկվող պատասխան նամակի նախագիծը.

բ) առաջարկություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ ուղարկվող պատասխան նամակի նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների մոտ քննարկելու անհրաժեշտության վերաբերյալ.

գ) տեղեկատվություն այն պաշտոնատար անձանց մասին, որոնց պատճառով տեղի են ունեցել ուսումնասիրվող ոլորտում խախտումներ, ինչպես նաև տեղեկատվություն` դրանց վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումների մասին:

Արխիվ

2024

2023