Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2009, 588 - Ա

Հ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ` ԲԻՇԿԵԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2009 թվականի հուլիսի 23-ին կայանալիք` Ղրղզստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հ. Շահբազյանի` 2009 թվականի հուլիսի 21-25-ը Բիշկեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։